Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը:
Դատավոր Վարդգես Ստեփանյանը բավարարեց դատախազի միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, «կարող է խոչընդոտել նախաքննությանը»։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման», «պաշտոնեական լիազորությունների չարաշահման» և «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու» մեջ։






































