Skip to main content

Հեղափոխության շանսից օգտվել են նախկին ՀՀԿ-ականներ, դաշնակցականներ. եթե պարզի, որ շանսից օգտվել են, բայց մնացել են հանրապետական, տեղի է ունենալու այն, ինչ տեղի է ունենում մյուսների հետ. Փաշինյան

Ես քաղաքական որոշումներ չեմ կայացնում՝ ով զբաղվի տնտեսական գործունեությամբ, ով չզբաղվի, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ 8 տարվա մեջ որևէ այդպիսի որոշում չի կայացրել. «Ինչպես նաև չեմ կայացրել որոշում, թե ով լրատվական գործունեությամբ զբաղվի, ով չզբաղվի»։

Հիշեցրեց, որ դեռևս 2018-ին հայտարարել է՝ բոլորը ունեն շանս հեղափոխությունից օգտվելու. «Այդ շանսից օգտվել են այդ թվում՝ նախկին հանրապետականներ, այդ թվում՝ նախկին դաշնակցականներ, և այդպես շարունակ։

Եթե պարզի, որ իրենք այդ շանսից օգտվել են, բայց մնացել են հանրապետական, իրենց հետ տեղի է ունենալու այն, ինչ հիմա և նախկինում տեղի է ունենում մյուսների հետ»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031