Skip to main content

ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Պարսից ծոցի ջրերում գտնվող չորս նավերի վրա հարձակման մասին։

«Իրանի ՌԾՈւ կործանիչները, հետևելով և հետապնդելով չորս նավի, որոնք նախկինում ընթացել էին ապօրինի երթուղով, հայտնաբերել են դրանք Պարսից ծոցի հյուսիսային հատվածում նավթային բեռների վերաբեռնման պահին, որտեղ դրանք բոլորը միաժամանակ խոցվել են», — ԻՀՊԿ հայտարարությունն է մեջբերում ISNA գործակալությունը։
Զինվորականների խոսքով՝ նավերում հրդեհ է բռնկվել, անձնակազմերի վիճակի մասին չի հաղորդվում։
Իրանցի զինվորականները հայտնել են նաև անցյալ գիշեր Հորմուզի նեղուցում երեք նավի՝ ականների հետ բախման մասին։
«Ագրեսոր ԱՄՆ-ի բանակը պետք է հասկանա, որ եթե ջրային երթուղիներով ապօրինի անցման միտումը պահպանվի, ապա դիմակայության մասշտաբները կտարածվեն տարածաշրջանում ագրեսորների բազաների վրա»,- նախազգուշացրել է ԻՀՊԿ-ն։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031