Խաղաղություն հաստատված չէ, դրա մասին վկայում են Ադրբեջանի առաջ քաշած պայմանները, ԱԺ-ում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ «ԹՐԻՓՓ»-ով Ադրբեջանին զիջում են անխոչընդոտ ճանապարհ։
Աբրահամյանը հայտարարեց, որ, ցավոք, ՔՊ-ն էլ դեռ չգիտի, թե խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանն էլ ի՞նչ է պահանջելու Հայաստանից։
«Հուսանք՝ Սահմանադրության փոփոխության պահանջը միակն է», — հավելեց նա։






































