Skip to main content

Նշված դպրոցները կմիավորվեն․ կստեղծվի կրթահամալիր

Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի միջնակարգ և հիմնական դպրոցները նախատեսվում է միավորել՝ ստեղծելով «ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակի կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Aysor.am-ի փոխանցմամբ՝ նախագիծը հանրային քննարկման է դրվել։

Համապատասխան որոշման նախագիծը նպատակ ունի սովորողների համար ապահովել ժամանակակից, մրցունակ և բարձրորակ կրթական միջավայր՝ միաժամանակ ստեղծելով հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ դպրոցների միավորումը հնարավորություն կտա կենտրոնացնել կրթական ռեսուրսներն ու մանկավարժական ներուժը, ավելի արդյունավետ օգտագործել լաբորատորիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները, գրադարանները, մարզական և այլ ենթակառուցվածքները։

Կրթահամալիրի ստեղծման նպատակներից է նաև սովորողների սոցիալական հմտությունների զարգացումն ու կրթական հաստատությունը համայնքային զարգացման կենտրոն դարձնելը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031