Skip to main content

ՀՀ ԱԺ նախագահը և Սերբիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են տնտեսական կապերի ամրապնդման հնարավորություններին՝ կարևորելով փոխշահավետ համագործակցության զարգացումը։

Ընդգծվել է նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման նշանակությունը՝ որպես երկկողմ քաղաքական երկխոսության խորացման կարևոր ուղղություն։

Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031