Skip to main content

Քաղաքականությունից մինչև ավանդույթներ. Ռաֆայել Երանոսյանի նոր՝ «Ծանր ու թեթև» ներկայացումը բեմում է. (տեսանյութ)

Դերասան Ռաֆայել Երանոսյանը հանդիսատեսին ներկայացրել է իր նոր «Ծանր ու թեթև» մոնոներկայացումը, որտեղ արծարծվում էն քաղաքականության, ավանդույթների, սիրո, հայրենիքի և շատ այլ թեմաներ։ Առաջնախաղից անմիջապես հետո Ռաֆայելը նշեց, որ ամեն անգամ նույն լարվածությամբ և պատասխանատվությամբ է ներկայացումները հանձնում հանդիսատեսի դատին։

Այս մոնոներկայացման մեջ դերասանն անդրադարձել է մարդկային հարաբերություններին, ավանդույթներին և միմյանց հանդեպ վերաբերմունքին` իրեն բնորոշ հումորով ու անմիջականությամբ։

Ներկայացման ընթացքում նա հանդիսատեսին ևս դարձնում է քննարկումների մասնակիցը, իսկ վերջում բերում այն կետին, որ միջակությունից ու չարությունից են խնդիրները, որոնք հանրահայտ Ջոկերին էլ, ի վերջո, խենթացրին:

«Ծանր ու թեթև» ներկայացման սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Թելման Առաքելյանը, Գարիկ Գևորգյանը և Գևորգ Սահակյանը։ Բեմադրող ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Պաստառի լուսանկարի հեղինակը Արվին Քոչարյանն է, իսկ երաժշտական ձևավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը։

«Մենք արդեն կես բառից հասկանում ենք իրար։ Ես անգամ, երբ ասյտեղ չեմ լինում, գիտեմ, որ նրանք ամեն ինչ հիանալի են անում, կա վստահություն իրար հանդեպ»,-ասաց Երանոսյանը։

Սցենարիստները ետնաբեմում նշեցին, որ Ռաֆայելի հետ համագործակցությունն ունի իր հետաքրքիր կողմերը. նրա էներգիան շատ է, որով վարակում է բոլորին։ Թելման Առաքելյանը մոնոներկայացման շրջանակում առաջին անգամ է համագործակցում Երանոսյանի հետ, իսկ Արմեն Վարդանյանը, Գևորգ Սահակյանը և Գարիկ Գևորգյանը երկար ժամանակ են աշխատում դերասանի հետ։
Բոլորը համակարծիք են, որ ներկայացման գլխավոր նպատակը մարդկանց դրական լիցքեր և ծիծաղ հաղորդելն է։

Ռաֆայել Երանոսյանի հետ «Ծանր ու թեթև» կարող եք անել նաև հոկտեմբերի 26-ին՝ կրկին «Բոհեմ» թատրոնում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031