Skip to main content

ԱԱԾ-ից ո´չ հերքում, ո´չ էլ հաստատում են ադրբեջանցի հովիվի Հայաստան անցնելու լուրը

ԱԱԾ-ից ո´չ հերքում, ո´չ էլ հաստատում են ադրբեջանցի հովիվի Հայաստանի սահմանը հատելու լուրը։

«Գրավոր հարցում ուղարկեք: Երբ լինում են հրապարակման ենթակա տեղեկություններ ԱԱԾ-ն պաշտոնական տեղեկություն է տարածում: Նաև կարող եմ հորդորել հետևել պաշտոնական լրահոսին»,-մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱԱԾ-ից ըստ էության ո´չ հերքելով, ո´չ էլ հաստատելով ադրբեջանցի հովվի Հայաստանի սահմանը հատելու մասին լուրը:

Ավելի վաղ NewsTV5—ը հայտնել էր, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը։

«Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է: ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ մասին, բայց հստակ տեղեկություն չունի, ասաց՝ «Մեր շրջանի անտառներով է եկել»:

Մենք մեկ այլ համայնքապետի հետ էլ զրուցեցինք, որը ասաց, որ Այգեձորի հատվածով է անցել ու այժմ ռազմական ոստիկանությունում է: Համայնքապետն ասաց, որ թեև եղանակը մառախլապատ ու անձրևային է եղել, սակայն կա վարկած, որ կամավոր է անցել սահմանը և քաղաքական ապաստարան խնդրել»,– գրել է կայքը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031