Skip to main content

Պարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել

Հոկտեմբերի 19-ին Երևանի գնդի պարեկների՝ մայրաքաղաքում իրականացրած մոտոցիկլետներով ուժեղացված ծառայությունը հերթական դրական արդյունքն է տվել։ Պարեկային ծառայողների թիրախային միջոցառումների արդյունքնում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ մոտոցիկլետավարների կողմից անընթեռնելի համարանիշով երթևեկելուց մինչև հոծ գծի վրա մանևրներ։

Կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 143 արձանագրություն, 31 մոտոցիկլետ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Մասնավորապես, հայտնաբերվել են անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով վարելու, առանց վարորդական իրավունքի վկայականի և մոտոցիկլետի հաշվառման համարանիշի նիշը փակելու, ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով և առանց սաղավարտի վարելու, ինչպես նաև այլ իրավախախտման դեպքեր։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031