Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ավելացրել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել նրանց մուտքը երկիր։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Դրա պատճառը սոցիալական ցանցերում և առցանց հարթակներում այդ անձանց արած հայտարարություններն էին, որոնք ուղղված են եղել Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ։
Ավելին՝ նրանց հրապարակումները պարունակել են իշխանության բռնի փոփոխության և արմատականության վրա հիմնված կրոնական ատելության հրահրման կոչեր։






































