Skip to main content

Հայաստանի տնտեսությունում ապոկալիպսիս չի լինելու, ովքեր խոսում են դրանից, ուրեմն տնտեսությունից բան չեն հասկանում. Փաշինյան

Հայաստանի տնտեսությունում ապոկալիպսիս չի լինելու, ովքեր խոսում են ապոկալիպսիսի մասին, տնտեսությունից չեն հասկանում, խոսելով գազի գնի հնարավոր թանկացման և դրա հետևանքների մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվին էին ապոկալիպսիս խոստանում, 2019 թվին, 20, 21, 22, 23, 24, 25, 26-ին։ Այդ ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի տնտեսության հետ, Հայաստանի տնտեսությունն աճել է և Հայաստանի տնտեսությունը շարունակելու է աճել։ Եվ ընդհակառակը, պետք է հարց տանք, էդ ո՞նց ա՝ կողքի Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ ա, իսկ ընդեղ աճեցրած լոլիկը Հայաստանում աճեցրած լոլիկից՝ էժան»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա և լինի մրցունակ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031