Skip to main content

Հայաստանին անկախությունից զրկելու նպատակ կա․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի զեկույցի մասին

ԵԱՏՄ զեկույցում էլ է նշված, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնելու կազմակերպությունից, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը կասեցնելու մասին զեկույցին։

«Նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում։ Հաշվի առնելով, որ երկրներն, ըստ էության, համընկնում են ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, հետաքրքիր է, թե ինչո՞ւ, օրինակ, ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում»,-ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, թե կեսկատակ ռեժիմով կարող է ասել հետևյալը. «Մեր պատմության մեջ երևի առաջին անգամն է, որ մետրոպոլյան մեզ ոչ թե ձգում է դեպի ինքը, այլ մեզ անուղղակի կերպով ասում են, թե կհեռացնենք մեզնից»։

Փաշինյանի խոսքով՝ նման դեպք հայ ժողովրդի պատմության մեջ երբեք տեղի չի ունեցել, հետևաբար, սա հատկանշական է արձանագրելու համար։

«Նախորդող շրջանում Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական առումով չբերեցին սպասված հետևանքների։ Դա Հայաստանում ներքաղաքական ապակայունություն հրահրելու երրորդ դեպքն է լինելու վերջին 3 տարվա ընթացքում, որովհետև տեսնում եմ, որ ՀՀ-ում էլ, ՀՀ-ից դուրս էլ կան ուժեր, որ այս աշխատանքային իրավիճակը փորձելու են օգտագործել ոչ միայն Հայաստանում քաղաքական անկայունություն հրահրելու համար»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե այս հարցում տնտեսական բաղադրիչ չկա, կա քաղաքական բաղադրիչ։

«Նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է և Հայաստան պետության նկատմամբ վերահսկողություն սահմանելը, դե ֆակտո և դե յուրե Հայաստանին անկախությունից զրկելը։ Համոզված եմ, որ Հայաստանի պետությունը բավարար չափով դիմակայուն է և կհաղթահարի նաև այս իրավիճակը»,-ասաց Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031