Skip to main content

Կարող ենք գնալ արտահերթ ընտրությունների, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն առաջիկայում կհրապարակի Սահմանադրության նախագիծը, այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն կուղարկենք խորհրդարան։ Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր հարց է, չստացվեց՝ կարող ենք գնալ ուրիշ սցենարով, այդ թվում՝ արտահերթ ընտրություններ անելով, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- ասաց նա։

Փաշինյանն ասաց, թե ինքն ունի հանձնառություն՝ փոխելու Սահմանադրությունն ու խաղաղության պայմանագիր կնքելու։

«Ես ակնկալում եմ, որ Հայաստանի ժողովուրդը կսատարի այս քաղաքական առաքելությանը, եթե կպարզվի՝ չի սատարում՝ ես իմ քաղաքական միսիան Հայաստանում կհամարեմ սպառված»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031