Skip to main content

Հիմա Հայաստանում ներքաղաքական ապակայունացման երրորդ փորձն է նախապատրաստվում, որը լայնորեն կիրառվող գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան

Եկեք արձանագրենք մի բան, որ նախորդող շրջանում Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները՝ ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական առումով չբերեցին հետևանքների, որին Հայաստանում և Հայաստանից դուրս ուզում էին, ասել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ:

«Սա Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու արդեն 3-րդ դեպքն է լինելու: Անկայունությունը շատ կոնկրետ պատճառ ունի. դա Հայաստանի դե ֆակտո անկախության վերացումն է»,-ասել է նա:

Ըստ Փաշինյանի առաջինը 2023 թվականին Արցախի բռնագաղթումն է, երկրորդը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։

Հիշեցնենք, որ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին ասել էր, որ նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում: Հաշվի առնելով, որ երկրները, ըստ էության, համընկնում են ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, հետաքրքրիր է՝ Հայաստանին ՀԱՊԿ-ից ինչո՞ւ չեն հեռացնում, որովհետև այնտեղ կանոնադրային հնարավորությունը կա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031