Կարծում եմ՝ 2027-28 թվականների ընթացքում պետք է ստորագրենք Խաղաղության պայմանագիրը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս տարի դժվար հասցնենք»,-կատակեց Փաշինյանը։
Նա ավելացրեց, որ այդ մասով պետք է աշխատեն Ադրբեջանի հետ։
«Սա թող չմեկնաբանվի, որ ես ասում եմ՝ պետք է կենտրոնանանք Խաղաղության համաձայնագրի վրա, ուրեմն Թրիփփ-ը պետք է սպասի։ Ո՛չ, մեկը մյուսի հետ կապ չունի»,-հավելեց նա։






































