Skip to main content

Հրազդանի կիրճում երիտասարդը հափշտակել է քաղաքացու պայուսակը և դիմել փախուստի

Հոկտեմբերի 20-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի։

Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հանցագործությունը կատարել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը։

Նա հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ նշված արարքը կատարել է ինքը։

26-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031