Skip to main content

Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները. վարչապետ

Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, որովհետև դրանք այդ երկու երկրների գործն են, ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ունենք մեր հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի հետ, և, ինչպես ասացի, աշխատելու ենք այդ ուղղությամբ»-ասաց նա։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքից հետո Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում լարվածություն է առաջացել։

Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչներն ու Էրդողանի խորհրդականներից մեկը քննադատել են այդ քաղաքականությունը՝ այն դիտարկելով որպես կրոնական իրավունքների սահմանափակում։

Բաքուն կտրուկ հակադարձել է՝ հայտարարելով, որ Թուրքիան չպետք է միջամտի Ադրբեջանի ներքին գործերին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031