ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկատվություն է հրապարակել ուսանողական վիզաների վերաբերյալ։
«Եթե կիսատ եք թողնում ուսումը, բացակայում եք դասերից կամ դուրս եք գալիս ձեր ուսումնական ծրագրից՝ առանց ձեր ուսումնական հաստատությանը տեղեկացնելու, ձեր ուսանողական վիզան կարող է չեղարկվել, և դուք կարող եք զրկվել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից։
Միշտ հետևե՛ք ձեր վիզայի պայմաններին ու պահպանե՛ք ուսանողի կարգավիճակը՝ խնդիրներից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։






































