Skip to main content

Վրաերթ Արտաշատի խճուղում. տուժածը Հնդկաստանի քաղաքացի է

Հոկտեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07։50-ի սահմաններում Արտաշատի խճուղում Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Վարդան Մ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031