Skip to main content

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. ԱՆ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության:

«Մյուս 8 տուժածները հետազոտվել են, ստացել անհրաժեշտ առաջին բուժօգնությունը և դուրս գրվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 9․00-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցի հասցեներից մեկի մոտ Հյունդայի» մակնիշի ավտոբուս է կողաշրջվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031