Skip to main content

Մասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg

Իլոն Մասկն ավելի քան 445 միլիոն դոլար է նվիրաբերել՝ ձգտելով օգնել Հանրապետական կուսակցությանը հաղթանակ տանել ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններում։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում է, սա Մասկին դարձրել է այս էլեկտորալ ցիկլի ամենախոշոր քաղաքական դոնորը: Նա առաջ է անցել այդ թվում դեմոկրատների գլխավոր հովանավոր միլիարդատեր Ջորջ Սորոսից, նշել է գործակալությունը:
Ինչպես մատնանշում է Bloomberg-ը, Մասկի համար շատ բան է կախված առաջիկա ընտրությունների ելքից: Եթե դեմոկրատները հասնեն Ներկայացուցիչների պալատի վերահսկողությանը, օրենսդիրների ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել նրա գործունեությունը՝ որպես ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման վարչության (DOGE) համակարգող: Բացի այդ, նրա ղեկավարած SpaceX, Tesla, Neuralink ընկերությունները էապես կախված են ֆեդերալ կարգավորողների քաղաքականությունից:
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Դրանց ընթացքում վերընտրվելու է Սենատի մեկ երրորդը և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ամբողջությամբ, ինչպես նաև 36 նահանգների և տարածքների նահանգապետերը: Կոնգրեսի երկու պալատներն էլ ներկայումս գտնվում են հանրապետականների վերահսկողության տակ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031