Հայտնի են Հայաստանի 19 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 85,95 տոկոսը կամ 23 հազար 729 ձայն։ ՀՅԴ-ն ստացել է ձայների 10.59 տոկոսը կամ 2925 ձայն, իսկ «Նոր դարաշրջան» կուսակցությունը՝ 3,43 տոկոսը կամ 948 ձայն։
Արմավիրի մարզի Արաքս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ձայների 71,95 տոկոսը կամ 6257 ձայն, իսկ «Արդարություն» դաշինքը՝ 28,02 տոկոսը կամ 2437 ձայն։
Արմավիրի մարզի Արմավիր համայնքում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրված միակ ուժն էր, իշխող ուժի օգտին քվեարկել է մասնակիցների 96,07 տոկոսը կամ 13395 մարդ, դեմ է քվեարկել 3,43 տոկոսը կամ 479 մարդ։
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունների «Համերաշխություն» դաշինքը ստացել է ձայների 81,71 տոկոսը կամ 10380 ձայն, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 10,81 տոկոսը կամ 1374 ձայն, «Հայկական քվե» կուսակցությունը ստացել է ձայների 7,46 տոկոսը կամ 948 ձայն։
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 67,61 տոկոսը կամ 12320 ձայն, «Մեր համայնք» կուսակցությունը ստացել է ձայների 16 տոկոսը կամ 2971 ձայն, ՀՅԴ-ն ստացել է ձայների 11,28 տոկոսը կամ 2053 ձայն, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4,81 տոկոսը կամ 878 ձայն։
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում նույնպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրված միակ ուժն էր։ Կուսակցության օգտին քվեարկել է մասնակիցների 93,78 տոկոսը կամ 9530 մարդ, դեմ է քվեարկել 5,68 տոկոսը կամ 578 մարդ։
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ձայների մեծամասնությունը ստացել է «Գործարար» կուսակցությունը՝ 41,54 տոկոս կամ 5506 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 35,32 տոկոսը կամ 4681 ձայն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 19,68 տոկոսը կամ 2609 ձայն։
Կոտայքի մարզի Գառնի համայնքում ՔՊ-ն կրկին առաջադրված միակ ուժն է եղել և ստացել է մասնակիցների ձայների 94,23 տոկոսը կամ 3235 ձայն, դեմ է քվեարկել 5,38 տոկոսը կամ 185 մարդ։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում ՔՊ-ն ստացել է ձայների 84,56 տոկոսը կամ 2460 ձայն, իսկ ՀՅԴ-ն՝ 15,43 տոկոսը կամ 449 ձայն։
Կոտայքի մարզի Հրազդան համայնքում ՔՊ-ն ստացել է ձայների 90,82 տոկոսը կամ 17 հազար 195 ձայն, ՀՅԴ-ն՝ 9,16 տոկոսը կամ 1736 ձայն։
Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ևս ՔՊ-ն եղել է առաջադրված միակ ուժը՝ ստանալով ձայների 92,34 տոկոսը կամ 10838 ձայն։ Դեմ է քվեարկել 7,06 տոկոսը կամ 829 մարդ։ Շիրակի մարզի Արթիկ համայնքում ՔՊ-ն ստացել է ձայների 74,79 տոկոսը կամ 13067 ձայն։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստացել է 10, 53 տոկոսը կամ 1840 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 8,84 տոկոս կամ 1545 ձայն, իսկ «Հայրենիք» կուսակցությունը՝ 5,82 տոկոս կամ 1017 ձայն։
Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Գործարար» կուսակցության «Համերաշխություն» դաշինքը ստացել է ձայների 93,57 տոկոսը կամ 13959 ձայն, «Ապրելու քվե» դաշինքը ստացել է ձայների 6,41 տոկոսը կամ 957 ձայն։ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 71,83 տոկոսը կամ 3407 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է ձայների 18,82 տոկոսը կամ 893 ձայն, Հայաստանի եվրոպական կուսակցությունը ստացել է ձայների 5,33 տոկոսը կամ 253 ձայն, իսկ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը՝ 3,98 տոկոս կամ 189 ձայն։
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ն ստացել է ձայների 48,06 տոկոսը կամ 7382 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 46,86 տոկոսը կամ 7197 ձայն, «Նոր դարաշրջան» կուսակցությունը՝ 5,07 տոկոս կամ 779 ձայն։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 92,76 տոկոսը կամ 2615 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 7,20 տոկոսը կամ 203 ձայն։ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում ևս «Քաղաքացիական պայմանագիր»-ը առաջադրված միակ ուժն էր՝ ստանալով ձայների 96, 11 տոկոսը կամ 4186 ձայն։ Դեմ է քվեարկել 3,39 տոկոսը կամ 148 մարդ։
Տավուշի մարզի Դիլիջան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 76, 27 տոկոսը կամ 4822 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 16.24 տոկոսը կամ 1027 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 7.45 տոկոսը կամ 471 ձայն։Տավուշի մարզի Իջևան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 86,12 տոկոսը կամ 10403 ձայն, իսկ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ 13,85 տոկոսը կամ 1637 ձայն։
Մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել նաև Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։ Այս համայնքներում արդյունքների վերաբերյալ տվյալներ ԿԸՀ-ն դեռևս չի հրապարակել։




































