Skip to main content

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն: 

  Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը կայացավ նժույգ-թափերի եզրափակիչ, որտեղ Հայաստանը ներկայացնում են երկու մարզիկներ` Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը:

Մամիկոն Խաչատրյանը իր վարժության համար արժանացավ 15.000 միավորի ու դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Համլետ Մանուկյանը` 15.300 միավորով պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:

Հայկական մարմնամարզության մեջ նա առաջին ոսկե մեդալակիրն է աշխարհի առաջնությունում:

Ավելի ուշ եզրափակչում հանդես կգա Արթուր Ավետիսյանը (օղակներ): 

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031