Skip to main content

Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում ներկա են եղել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը։

Ցուցադրությունն իրականացվում է «Այլևս չենք հանդուրժում» ընդդեմ ընտանեկան բռնության շարժման շրջանակում՝ ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի գլխավորությամբ։

Ներկայացվող բոլոր ցուցանմուշները տարբեր ժամանակներում ընտանեկան բռնության դեմ իրականացված իրական նախաձեռնությունների մաս են կազմել։ Դրանք պատմություններ են Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Իտալիայից, Չիլիից, Ֆինլանդիայից և աշխարհի այլ երկրներից:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031