Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Հայաստանից հնչող տարբեր հայտարարությունները՝ խաղաղության համաձայնագրի մշակման աշխատանքների ավարտի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին նա հայտարարել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանը պատմական Վաշինգտոնյան գագաթնաժողովում դրսևորեց իր բարի կամքը։ Մեր երկիրը նաև միակողմանի քայլեր է ձեռնարկում, որպեսզի բոլորը կարողանան տեսնել խաղաղության գործընթացի իրական արդյունքները։
Սակայն Հայաստանում կան ներքին հարցեր։ Մենք հետևում ենք գործընթացին։ Հայ հասարակությունը պետք է ընդունի և հասկանա, որ խաղաղությունը կարևոր հարց է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար», — հայտարարել է Բայրամովը։





































