Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակչում 3։2 հաշվով հաղթել է նորվեգացի մրցակցին, իսկ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը 9։0 հաշվով ժամանակից շուտ առավելության է հասել ուզբեկ մրցակցի նկատմամբ։
Երկու ըմբիշներն էլ երեկոյան կգոտեմարտեն եզրափակիչ դուրս գալու համար։




































