Skip to main content

Ալեքսանդր Վուչիչն ընդունել է իր՝ իշխող «Սերբական առաջադեմ կուսակցության» պարտությունը

Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է իր՝ իշխող «Սերբական առաջադեմ կուսակցության» պարտությունը կիրակի՝ հոկտեմբերի 25-ին կայացած խորհրդարանի արտահերթ ընտրությունում: Ըստ վերջին տվյալների՝ «Ուսանողական ցուցակ» կուսակցությունը խորհրդարանում կստանա 135-ից 140 տեղ, իսկ Վուչիչի կուսակցությունը՝ 105:

Սերբիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել էր, որ խորհրդարանի ընտրությանն ընտրողների մասնակցությունը շատ բարձր է, ժամը 18:00-ի դրությամբ՝ ընտրատեղամասերի փակվելուց երկու ժամ առաջ, այն կազմել է 64.9%՝ ռեկորդային բարձր ցուցանիշ 1992 թվականին Հարավսլավիայի փլուզումից ի վեր:

Սերբական Danas թերթը գրել է, որ երբ Վուչիչն ընդունել է պարտությունը, մարդկանց բազմությունը ինքնաբուխ դուրս է եկել Բելգրադի փողոցներ՝ նշելու «Ուսանողական ցուցակի» հաղթանակը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031