Skip to main content

Ալիևի օգնականը կարծում է, որ Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից՝ իրենց 30 տարի «վերադարձի իրավունք չտալու համար»

Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել «վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր», հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Կան որոշակի իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից։ Սակայն մենք մտադիր չենք ռևանշի դիմել»,-ընդգծել է նա։

Հաջիևը նշել է, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ միայն թղթի վրա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը մշակել է համաձայնագրի նախնական սկզբունքները, իսկ Վաշինգտոնում դրա նախաստորագրումից հետո կարևոր քայլեր է ձեռնարկել հանուն խաղաղության։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031