Skip to main content

Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հետևողականորեն շարունակվում են բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։

Ապօրինի ծառահատումների հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները։

Բաժնում էկոպարեկային ծառայությունից հաղորդում էր ստացվել, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Նորատուս» տեղամասում ապօրինի հատել են 7 սոճի։

Գավառի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերի մի մասն ապօրինի հատել է Նորատուս գյուղի 52-ամյա բնակիչը։ Համայնքային ոստիկանները նրա առանձնատան բակում հայտնաբերել են ապօրինի հատված ծառերի գերաններ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031