Skip to main content

Միավորել բոլոր կարող ուժերին և տեր կանգնել մեր համայնքին. Սևան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)

Ղեկավարման այս փորձն ունենալով՝ մենք պարտավոր ենք միջամտել, օգտագործել այսօր ընձեռնված բոլոր հնարավորությունները, միավորել բոլոր կարող ուժերին և տեր կանգնել մեր համայնքին, ասել է Սևան համայնքի ղեկավարի թեկնածու՝ վահրամ Գևորգյանը։

Վահրամ Գևորգյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում։
2006թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում՝ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ։
2007–2008թթ. աշխատել է Ծովագյուղի համայնքապետարանում՝ որպես գյուղատնտեսության գծով մասնագետ։
2009թ. աշխատել է Ծովագյուղի համայնքապետարանում՝ որպես հողաշինարար։
2009–2010թթ. աշխատել է Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմում՝ որպես գլխավոր մասնագետ։
2011թ. նշանակվել է Ծովագյուղ համայնքի ղեկավարի տեղակալ։
2012թ. մասնակցել է ՏԻՄ ընտրություններին և ընտրվել Ծովագյուղ համայնքի ղեկավար։
2016թ. ՏԻՄ ընտրություններում վերընտրվել է Ծովագյուղ համայնքի ղեկավար։
2024թ.-ից առ այսօր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031