Ստամբուլի Բեյօղլու թաղամասում փլուզվել է քառահարկ լքված շենք, որի բնակիչները, ըստ տեղեկությունների, նախապես տարհանվել էին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, հրշեջ ծառայության, շտապ օգնության և Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) խմբերը։
Տարածքում անվտանգության միջոցառումներ իրականացնելուց հետո փրկարարները սկսել են փլատակներում հնարավոր տուժածների որոնման և զննման աշխատանքները։






































