Skip to main content

Նպատակս է վարչապետի գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը վավերացված կլինի

«Խաղաղության հետ կապված՝ ես ԱԺ ամբիոնից էլ եմ ասել՝ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս կան տասնյակ պատճառներ, որ խաղաղության մեր օրակարգից շեղվենք, գնանք ուրիշ ուղղությամբ՝ ամեն օր»։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին։

«Հենց հարցի էությունն էլ դա է։ «Հազարան բլբուլը» հայկական ազգային հեքիաթն է։ Այդ տեսարանը հիշում եք, չէ՞, որ վերջում ականջները բամբակներով փակում է, որովհետև բարձունքի ճանապարհին ձայներ են հնչում, տարբեր հայտարարություններ են հնչում։ Երբ այդ հայտարարություններից մեկի պատճառով շեղվում է հերոսը, քար է դառնում։

Եվ եթե մեր պատմությունը պատկերացնենք որպես մի վերելք, որը մենք պետք է հաղթահարենք, ապա այնտեղ լիքը քարեր կան։ Մեր ռազմավարությունն այն է, որ մեր խնդիրը ոչ թե այն է, թե ինչ են ասում կողքից, այլ այն, որ մենք գնում ենք մեր նպատակի հետևից։ Հակառակ դեպքում հնարավոր չէ։ Մենք նաև մեր պատմությունից ենք այս դասը քաղել։

Իմ նպատակը հետևյալն է. ես վարչապետի իմ գործունեությունն ավարտեմ այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է։ Եթե այդպես չլինի, ես դա կհամարեմ անձնական ձախողում ինձ համար»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031