Skip to main content

Ռեստորանում անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք, գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ․ կան ձերբակալվածներ

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21:02-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Աճառյան փողոցի ռեստորաններից մեկում վիճաբանություն է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել Քրեական ոստիկանության Երևանի քաղաքային վարչության, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներ և Պարեկային ծառայության կարգախմբեր։

Պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք, ինչի ընթացքում գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ։

Ոստիկանները կանխել են զարգացումներն ու հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով չորս անձի ձերբակալել ու տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժին։

Հանգամանքները պարզվում են։

Կազմվում են փաստաթղթեր՝ նախաքննական մարմնին փոխանցելու համար։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031