Skip to main content

Պակիստանը և Աֆղանստանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց. կան զnhեր և վիրավnրներ

Պակիստանը և Աֆղանստանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով կան զnhեր և վիրավnրներ: Հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Xinhua գործակալությանը:

Պակիստանի տարածքից իրականացված գնդակոծությունից Աֆղանստանի արևելքում երկու մարդ է զոհվել, ևս երկուսը տուժել են: Միջադեպը տեղի է ունեցել արևելյան Նանգարհար նահանգի սահմանին՝ «Թորքհամ» սահմանային անցակետի շրջանում:

Աֆղանստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Պակիստանի չորս անօդաչու թռչող սարքեր նույնպես հարվածներ են հասցրել Պակտիկա նահանգի ռազմական օբյեկտներին: Աֆղանստանի զինծառայողները պատասխան կրակ են բացել Պակիստանի տարածքի ուղղությամբ: Ինչպես հայտնել է Պակիստանի սահմանապահ ծառայությունը, իսլամական հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Ստորին Հարավային Վազիրիստան շրջանում աֆղան զինվորականների ականանետային գնդակոծությունների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս հինգը ստացել են վիրավորումներ:

Այս միջադեպին նախորդել էին հոկտեմբերի 17-ին Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցած զինված բախումները: Իսլամաբադի հայտարարության համաձայն՝ դրանց ընթացքում պակիստանյան բանակը ծանր սպառազինություն է կիրառել՝ ի պատասխան աֆղանական զինվորականների կողմից իրականացված գնդակոծության:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031