Աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ էսօր ձեռնարկած միջոցառումներին, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱԺ միջադեպի մասին։
«Եթե որևէ մեկն ընդդիմադիր է, դա չին նշանակում, որ ինքը պետք է լկտիանա։ Դատապարտում եմ բռնությունը։ Բռնության ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա և ողջունում եմ ՔՊ-ի պատգամավորների գործողությունները և աջակցում եմ։ Աթոռով է, թե ինչով է՝ համարժեք է և ճիշտ է։ Եթե որևէ մտածում է, որ կարող է ձեռքը երկարացնի ու ԱԺ պատգամավորին խփի, էդ ձեռքն ուղղակի կջարդենք, պետք ըլնի՝ աթոռով էլ կջարդենք»,-ասաց Փաշինյանը։






































