Skip to main content

Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը

Արմավիրի մարզի դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 24-ին պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի նախկին ղեկավարի և նրա որդու՝ 0.12 հա մակերեսով հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 19-ի վճռով՝ բավարարվել է Արմավիրի մարզի դատախազության հայցը. անվավեր են ճանաչվել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի (նախկինում համայնք) 0.12 հա մակերեսով հողամասի 2008 թվականի մայիսի 11-ի աճուրդը և, որպես անվավերության հետևանք՝ նաև Արգավանդ համայնքի և համայնքի նախկին ղեկավարի որդու միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու ֆիզիկական անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031