Skip to main content

Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Աշտարակ միլկ» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, գ․ Պրիվոլնոյե, 2-րդ փողոց հասցեում գործող կաթի մթերման կետում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

— արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության համակարգով,

— արտադրական շինության հատակը չի ունեցել հարթ մակերես, պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

— արտադրական շինության պատերի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, հեշտորեն չեն մաքրվել և ախտահանվել,

— բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

— սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող ջուրը, որն անմիջական շփման մեջ է գտնվել պարենային հումքի և փաթեթավորման նյութերի հետ, չի համապատասխանել ՀՀ օրենսդրութամբ սահմանված՝ խմելու ջրին ներկայացվող պահանջներին,

— բոլոր սարքավորումները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031