Skip to main content

Ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ԴԱՀԿ ծառայության Շիրակի ստորաբաժանման պետն ու 2 պաշտոնյա

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնատար անձ:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ հայտնելով, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի տարածքային ստորաբաժանման պետի ու ևս երկու պաշտոնատար անի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031