Skip to main content

Մուսալեռում 3 մեքենա միմյանց բախվելուց հետո հարվածել է կայանված ավտոցիստեռներին. կա տուժած

Հոկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածնի-Երևան ավտոճանապարհին՝ Մուսալեռ բանավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող հատվածում, բախվել են BMW, «Նիսսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը բախվել է ճանապարհին կայանված երկու ավտոցիստեռնի։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031