Skip to main content

Երևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ

Նոյեմբերի 2-ից Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման, հերթին հետևելու և հերթից հրաժարման առցանց ծառայությունները mankapartez.yerevan.am կայքից տեղափոխվել են YES՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ։

Նշված ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել YES հարթակ, գրանցվել կամ մուտք գործել YID միասնական մուտքի համակարգի միջոցով և ընտրել համապատասխան ծառայությունը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30