Հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը՝ 15:30-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում վրաերթի է ենթարկել 18 գլուխ ոչխարի, այդ թվում՝ մայրացու։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, տուժածներ չկան, ոչխարները սատկել են։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի և ոչխարների տիրոջ ինքնությունը։






































