Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը շեշտեց՝ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրված լիներ, և դրանից հետո ԹՐԻՓՓ-ը ներկայացվեր ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանն» այլ կերպ էր քվեարկելու։ Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության ընդունմանը, Աբրահամյանը վերահաստատեց խմբակցության դիրքորոշումը՝ դեմ են ալիևյան Սահմանադրությանը։
«ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում Հայաստանն այլևս զիջելու բան չունի, ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք։ Ադրբեջանն ամեն անգամ տեսնում է, որ կարող է ևս մեկ բան վերցնել, դրա պատճառով է, որ մենք այսօր ունենք նախաստորագրված խաղաղության պայմանագիր, և չունենք խաղաղություն․․․ Ադրբեջանից հնչում են նորանոր պահանջներ, սա խոսում է նրա մասին, որ Սահմանադրությունից հետո չի բացառվում, որ Ադրբեջանը նոր պահանջներով հանդես կգա»,- նշել է նա։






































