Skip to main content

Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին hարվածելու որոշման վրա․ միջազգայնագետ

Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին հարվածելու որոշման վրա։

Գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են։

Հանրապետականները մեծ հավանականությամբ կզիջեն իրենց ունեցած մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, իսկ Սենատում այնքան բարդ իրավիճակ է, որ ձայների տարբերությունը կարող է լինել ընդամենը 1-2 ձայն։ Օրինակ՝ Այովա նահանգում թեկնածուները երկուսն էլ ունեն 47-ական տոկոսի աջակցություն։ Համարյա նույն պատկերն է Ալյասկա նահանգում և մի շարք այլ մրցակցային նահանգներում։

Թրամփի կյանքն իրականում շատ բարդացնելու է դեմոկրատական վերահսկողություն ունեցող Սենատն ու Ներկայացուցիչների պալատը։ Արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին հարվածելու որոշման վրա։ Կարծում եմ՝ որոշումն արդեն կայացված է, և ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ այն չի փոխվի։ Սակայն Քաթարի դիվանագիտական խողովակը դեռևս ֆորմալ առումով գործում է, ինչը մի փոքր հույս է տալիս»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30