Skip to main content

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Վաշինգտոնի միջնորդությամբ ԱՄԷ-ում բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում։ Հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։

«Միացյալ Նահանգները կմիջնորդի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև աշխատանքային մակարդակի բանակցություններ նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում», — գրել է Վիտկոֆը սոցիալական ցանցերում։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ հանդիպումից առաջ ամերիկացի բանակցողները Բրյուսելում Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ կքննարկեն Ուկրաինայի համար երաշխիքները և ապագա անվտանգության ճարտարապետության ուրվագծերը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30