Skip to main content

2027-ին կենսաթոշակային ապահովության ծրագրին կհատկացվի 674 մլրդ դրամ, աճը 2026-ի ցուցանիշի նկատմամբ՝ 14,1 տոկոս. Արսեն Թորոսյան

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն ունի ամենամեծ բյուջեն․ այն կազմում է 1 տրլն 84 մլրդ դրամ, որը 91 մլրդ դրամով ավելին է, քան 2026 թվականի հաստատված բյուջեն։ Այս նախարարությունն ունի ամենաշատ ծրագրերը։ Այդ մասին 2027 թվականի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարության բյուջեն կազմում է պետական բյուջեի մոտ 27 տոկոսը՝ 26,6 տոկոսը, և դա ավելի է այս տարվա սկզբին հաստատված բյուջեից 91,1 մլրդ դրամով կամ 9,2 տոկոսով։

Ըստ Արսեն Թորոսյանի՝ նախարարության ամենամեծ ծրագիրը կենսաթոշակային ապահովության ծրագիրն է։

«2027 թվականին նախատեսվում է հատկացնել 674 մլրդ դրամ, աճը 2026 թվականի ցուցանիշի նկատմամբ 83,3 մլրդ դրամ է կամ 14,1 տոկոս։

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այս գումարի մեջ է նաև կուտակային կենսաթոշակների հատվածը, որը կազմում է 260 մլրդ դրամ, այսինքն՝ այդ գումարները մեր բյուջեում բյուջետավորվում են, բայց մենք դրանց ծախսման ուղղությամբ որևէ գործողություն չենք անում։ Դրանք ՊԵԿ-ից հավաքագրվում են և ուղղվում են կենսաթոշակային հիմնադրամներին»,– ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30