Skip to main content

Արաբկիրում վնասել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը

Նոյեմբերի 2-ին կոտրել են Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցում Ռուբեն Միրոյանի անվան դպրոցի հարևանությամբ տեղադրված խաչքարի վրայի Հիսուսի քանդակը, հաղորդում է Shamshyan.com—ը։

Խաչքարը տեղադրվել է 2007 թվականին Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի մտահաղացմամբ ու հովանավորությամբ և այն նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին։

Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ այս խաչքարի նկատմամբ վանդալիզմ է իրականացվում։

Հիշեցնենք, որ 2022–ի օգոստոսի 29–ին ևս Երևանում անհայտ անձը կամ անձինք վանդալիզմ էին իրականացրել: Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ տեղադրված Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում կոտրել էին Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30