Skip to main content

Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել

Հայտնի է, թե ովքեր են ընդգրկված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրկության կազմում՝ Բելգիա աշխատանքային այցի ժամանակ։

Ընդհանուր առմամբ, պատվիրակությունում ընդգրկված է 13 անձ, այս թվում

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը,

ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ս. Ղազարյանը,

ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը,

Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը,

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը,

ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Կարեն Գասպարյանը,

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը,

ԱԳՄԱ նախարարության պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալ Դավիթ Ղամբարյանը,

ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու Սիրուն Հովսեփյանը, ինչպես նաև երկու օպերատոր և երկու լուսանկարիչ։

Վարչապետի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կկատարի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Կկազմակերպվի հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ին՝ Երևան-Բրյուսել-Երևան երթուղով։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 3–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Վարչապետը կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է Եվրոպայի ապագան խորագրի ներքո:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30