Այս պահի դրությամբ ունենք 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր, 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Վերջին 5 տարիների ընթացքում այսպիսի թվային ցուցանիշ չենք ունեցել, ինչը վկայում է այն մասին, որ կալանավորումները փոքր-ինչ նվազել են»,- նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներին ու դրանց վերանորոգման աշխատանքներին՝ Գալյանն ասաց, թե գրեթե բոլոր հիմնարկներում վերանորոգման աշխատանքներ են արվել։
Անդրադառնալով Հայաստանում քրեակատարողական նոր հիմնարկին՝ նախարարը նշեց, որ այն կկառուցվի պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում:
«Նոր ՔԿՀ ունենալը կարիք է մեզ համար, մենք առաջիկա ամիսներին շատ ակտիվ աշխատելու ենք Ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ՝ մասնավոր-պետություն գործընկերության շրջանակում նոր քրեակատարողական հիմնարկը կառուցելու ուղղությամբ»,- հավելեց Գալյանը:






































