Skip to main content

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի հետ: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքի էջից:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են վերջերս Երևանում կայացած հանդիպման ընթացքում ունեցած քննարկումների արդյունքներին և ձեռք բերված պայմանավորվածություններին:

Մտքեր են փոխանակվել տնտեսության, էներգետիկայի և այլ ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30