TVnews.am-ի հարցազրույցը 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭 𝟐𝟎𝟐𝟔-ի գլխավոր խոսնակ՝ Դոկտոր Քամ Ղաֆարիանի հետ։
Դոկտոր Քամ Ղաֆարիանը 𝐆𝐥𝐨𝐛𝐚𝐥 𝐇𝐢𝐠𝐡-𝐓𝐞𝐜𝐡 𝐀𝐰𝐚𝐫𝐝 𝟐𝟎𝟐𝟔-ի դափնեկիր, տիեզերական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների ականավոր գործիչ Քամ Ղաֆարիանը 𝐗-𝐞𝐧𝐞𝐫𝐠𝐲, 𝐈𝐧𝐭𝐮𝐢𝐭𝐢𝐯𝐞 𝐌𝐚𝐜𝐡𝐢𝐧𝐞𝐬, 𝐀𝐱𝐢𝐨𝐦 𝐒𝐩𝐚𝐜𝐞 և 𝐐𝐮𝐚𝐧𝐭𝐮𝐦 𝐒𝐩𝐚𝐜𝐞 ընկերությունների համահիմնադիրն է։
Նա ձեռնարկատեր և ինժեներ է, որի գործունեությունը կենտրոնացած է տիեզերական տեխնոլոգիաների, էներգետիկայի և նորարարական լուծումների զարգացման վրա։
Քամ Ղաֆարիանը համահիմնադրել և զարգացրել է 𝐒𝐭𝐢𝐧𝐠𝐞𝐫 𝐆𝐡𝐚𝐟𝐟𝐚𝐫𝐢𝐚𝐧 𝐓𝐞𝐜𝐡𝐧𝐨𝐥𝐨𝐠𝐢𝐞𝐬 (𝐒𝐆𝐓) ընկերությունը՝ այն դարձնելով 𝐍𝐀𝐒𝐀-ի երկրորդ խոշոր ինժեներական ծառայություններ մատուցող ընկերությունը, որը 𝟐𝟎𝟏𝟖 թվականին վաճառվել է 𝟑𝟕𝟓 մլն ԱՄՆ դոլարով։
Այսօր Քամ Ղաֆարիանը 𝐈𝐁𝐗 նորարարական և ներդրումային ընկերության հիմնադիրն ու 𝐂𝐄𝐎-ն է։ Նրա հիմնադրած և համահիմնադրած ընկերություններից երեքը հասել են «𝐮𝐧𝐢𝐜𝐨𝐫𝐧» կարգավիճակի՝ յուրաքանչյուրը գերազանցելով 𝟏 միլիարդ ԱՄՆ դոլարի գնահատականը։
Դոկտոր Ղաֆարիանի հիմնած 𝐈𝐧𝐭𝐮𝐢𝐭𝐢𝐯𝐞 𝐌𝐚𝐜𝐡𝐢𝐧𝐞𝐬 ընկերությունը դարձել է առաջին առևտրային ընկերությունը, որը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի վրա։ Նա նաև ղեկավար դեր ունի 𝐀𝐱𝐢𝐨𝐦 𝐒𝐩𝐚𝐜𝐞 և 𝐐𝐮𝐚𝐧𝐭𝐮𝐦 𝐒𝐩𝐚𝐜𝐞 ընկերություններում:






































